Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ հունվարի 15-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի հանձնարարականով վարչական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտապի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը։
Աղյուրի հաղորդմամբ՝ ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ Mercedes 222 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապան քաղաքի «Բաղաթաղ» թաղամասում ավտոմեքենան վարել է առանց ամրագոտու։
Պարեկները կանգնեցրել են Mercedes-ը և վարորդին հայտնել են, որ պետք է վերջինիս ենթարկեն վարչական պատասխանատվության՝ ամրագոտի չկապելու համար, այնուհետ՝ կազմել վարչական պատասխանատվություն:
