ՏԵՍԱՆՅՈՒԹ․Եթե Իրանի տարածքով անցնող Ադрբեջшնի հետ 49 կմ-ը պետք է հսկվի, ինչո՞ւ չպետք է ստուգվի ՀՀ-ով անցնող 47 կմ-ը․ վարչապետ

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ անդրադառնալով վերջին օրերին Բաքվից հնչող հայտարարություններին։

«Ալիևը իր հայտարարություններում նշում է, թե ինքը որևէ համաձայնություն չունի և պատրաստ չէ սահմաններ ու տարածքներ ճանաչել, այլ ռեժիմ է առաջարկում, ճանապարհ է պահանջում Մեղրիով, որը մջանցքից չի տարբերվում։ Ստեղծվեց նոր իրավիճակ, ի՞նչ լուծում եք առաջարկում»,– ասաց նա։

Վարչապետը արձագանքելով հարցին, նշեց՝

«Այն գործողությունները և հայտարարությունները, որոնց մասին խոսում եք, դրանց նպատակը եղել է միայն ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքիշխանությունը պահպանելը, որովհետև մենք մի բան չենք նկատել, որ անկախության գոյության ողջ ընթացքում ՀՀ ինքիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել և լղեզել ենք։ Ֆուդամենտալ պրոբլեմ է, հարցին պետք է ճիշտ դիտանկյունից նայել, բոլոր գործողությունները ուղղված են և շարունակում են ուղղված լինեն ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության հաստատմանը և պաշտպանությանը, որովհետև ես կարող եմ ասսել, որ անվտանգային ընդհանուր մարտահրավերների մեջ մեր ռազմավարական ընկալումն այն է, որ մեր բոլոր դիրքոուշումներն ու ձևակերպումները պետք է հիմնվեն լեգիտիմության վրա։

Ինչ վերաբերվում է պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունների ՀՀ վարչապետը ընդգծեց՝  «Խաղաղության խաչմերուկ նախագիծը ներառում է ձեր հարցի պատասխանը, մեր հյարցադրումներին ի պատասխան Ադբեջանը երկու հակադարձում է անում, որ եթե ՀՀ–ն պատրաստ չէ ճանապարհները բացել, ուրեմն Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից, և երկրորդ հարցադրումնն  այն է, թե ինչու պետք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան անցման ժամանակ, որը 47 կիլոմետր է, նկատի է արվում Հայաստանի հարավը, եթե երթուղին այտեղով անցնի, տեղի ունենան ինչ–որ ստուգման գործընթացներ»։

Մենք այս երկու արձագանքներին պատասխանել ենք նույն  կերպ՝ ինչ պայմաններով Իրանը տալիս է այդ անցումը, նույն պայմաններով ՀՀ–ն պատրաստ է տալ, և եթե ՀՀ տարածքով անցումը Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան 47 կիլոմետր է, Իրանի տարածքով էլ 49 կիլոմետր է, եթե հսկողական գործառույթները ընդունելի են այդ կիլոմետրի համար, չեն կարող ընդունելի չլինել 47 կիլոմետրի համար»։

Վարչապետը նշեց՝ այս իրավիճակում, ինչպես նախկինում ՀՀ դիրքորոշումը ու պաշտպանության գործառույթը պետք է լինի լեգիտիմությունը։

«Միջազգային իրավական լեգիտիմությունը կապված է ՀՀ տարածքային ամբողջականության և սահմանների ու ինքիշխանության հետ։ Այն գործողությունները, որոնք ներկայացնում ենք ԼՂ տեսակետից, իրականում դրա կապը ՀՀ ինքիշխանության, տարածքային ամբողջականության հետ է և կապը ԼՂ–ի հետ չէ։ Խնդրում եմ ՝ ինձ հետագայում չմեղադրել, որ ես անընդհատ հետ եմ գնում և ինչ–որ բանի եմ անդրադառնում, որովհետև դուք վերադառնում եք բանակցային գործընթացի պատմությանը։ Շատ կարևոր տեղի դիպակ, ասելով, որ բանակցային գործընթացում, եթե դա համարենք հաստատված արձանագրում, ապա  ԼՂ կարգավիճակի որոշում առանց սահմանափակումների, առանց սահմանափակումների նշանակում է՝ զրո կարգավիճակ, այդ թվում Ադրբեջանի կազմում։ Այս զրո կարգավիճակը 2018 թվականի օգոստոսի դրությամբ ամբողջ բովանդակությունը դասավորված էր նախապատրաստի իրավիճակում։ Էլի կարող եմ ասել, անհրաժեշտության դեպքում կապացուցեմ։ մեծ հաշվով ապացուցելու բան չկա, ինչքան հասկանում եմ իմ հրապարակային հայտարարություններին հակադարձում չի եղել, այս թեզը կասկածի տակ դնելու բան չկա, բայց եթե դուք ձեր հարցերի ժամանակ կասկածի տակ դնեք, ես այս ամբիոնը կօգտագործեմ»։

Կիսվել սոց․ ցանցերում