Հունվարի մեկից դոտացիաները ավելացել են և մենք համայնքներ ունենք, որտեղ դոտացիաների ավելացումըհ 200 տոկոս, 300 տոկոս, 400 տոկոսն է: Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ դրանք բոլորը ազգային փոքրամասնություններով բնակչություն ուենցող համայնքներ են:
Նա նշեց, որ բացի սրանից սունվեցիաների ծրագրում լրացուցիչ գործակիցներ են նախատեսել ազգային փոքրամասնություններով բնակչություն ունեցող համայնքների համար: «Ես արդար չեմ համարում որ կառավարությանը մեկ էլ ասում են՝ բա ինչի մեր բակի շան հարցը չեք լուծում, ասենք համայնքին միլիոններ ենք տալիս, դա էլ անե՞նք, գանք աղբն էլ հավաքենք, շան հարցն էլ լուծենք: Հինգ մետր մայթ են դնում տված դոտացիաներով, սունվեցիաներով, առավոտօից երեկո ասում են՝ մեր համայքնը սա արեց, նա արեց, երբ մայթին մի շիշ է դրված, որ պետք է վերցնել, ասում են կառավարությունը ինչու այս շիշը չեն վերցնում,»,-ասաց նա և նշեց, որ 2018 թվականից հետո համայքնների ֆինանսավորումը այնքան է աճել, որ նույնիսկ չէին կարող մտածել, որ դա կարող է տեղի ուեննալ:
Վարչապետն ասաց, որ Երևանն ու Ծաղկաձորը շատ մեծ պոտենցյալ ուենն սեփական եկամուտները ավելացնելու համար և այդ հարցում կառավարությունը կօգնի: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում վերացել է այն մոտեցումը, երբ քաղաքական գործիչներին ասում էին ընտրությունից ընտրություն են այցելում համայքններ:
Նա նաև հայտնեց, որ իրական աշխատավարձը 2018 թվականից ի վեր աճել է 33 տոկոսով:
