Հրազդանի կիրճը ռեկրեացիոն գոտի կդառնա, ես լիարժեք պաշտպանում եմ այդ տրամաբանությունը․ վարչապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր Կառավարության նսիտի ժամանակ հայտնեց, որ քննարկվել է նաև Հրազդանի կիրճի ռեկրեացիոն գոտի ճանաչելու նախագիծը, հաջորդ փուլերով կներկաայցվի, թե ինչ է արվել այդ մասով։

«Շատերս ենք սիրում Հրազդանի կիրճում լինել, ես ինքս այնտեղ հաճախ եմ լինում։ Պետք է արձանագրել, որ դա Երևանի և Հայաստանի համար շատ մեծ հարստություն է։  որովհետև այստեղ միայն բնապահպանական տրամաբանությունը առաջնային է, բայց դա գրագետ ձևով ներդնելու պարագայում զբոսաշրջային և տնտեսական ահռելի հոսքեր ենք ապահեվելու, որովհետև սա շատ ունիկալ տարածք է, ունիկալ բնաշխարհ ու միկրոկլիմա։ Կարևոր է, որ այս ծրագիրը որպեսզ ռազմավարական արձանագրենք։

Ըստ վարչապետի՝ սա Երևանի համար բնապահպանական մեգանախագիծ է. . «Երևանի քաղաքապետն այս տրամաբանության ներքո առաջարկել է, որ Հրազդանի կիրճում ներդրումային ծրագրերի առումով մի քիչ զսպվածություն ցուցաբերենք, որպեսզի այդ տարածքները ռեկրեացիոն գոտու ձևավորման համար չկորցնենք, և ես լիարժեք պաշտպանում եմ այդ տրամաբանությունը։ Ըստ էության՝ տրամաբանական է, որ ռեկրեացիոն այդ գոտին սկսվի Հրազդան գետի գետաբերանից, մինչև Կորեայի Ձոր։ Կարծում եմ, որ սա մի նախագիծ է, որտեղ նույնպես Կառավարությունը մեծ հետարքրքրվածություն ունի»,- ասաց նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև Դալմայի այգիները մեծ զբոսայգու վերածելու նախագծին. «Ընդ որում, հնարավորինս մինիմալ, ընդհուպ՝ նստարանների մակարդակով մինիմալ միջամտությամբ»։

Նիկոլ Փաշինյանը կարևորեց Երևանի բնապահպանական խնդիրներին ուշադրություն դարձնելը. «Կանաչ գոտիների առումով մեծ խնդիրներ ունենք Երևանում, և դրանք պետք է լուծենք»։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, թե Դալմայի այգու 250 հա տարածքում այժմ իրականացվում են տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ. «Ներգրավել ենք ԱՄԷ ամենախոշոր նախագծող ընկերությանը, որը մեզ աջակցում է տեխնիկատնտեսական ուսումնասիրություն իրականացնելու փուլից։ Հետագայում մաքսիմալ կանաչ տարածք ստանալու տրամաբանությամբ 250 հա-ը նախագծվելու է որպես մեծ քաղաքային անտառ-այգի։ Իրականում այդ ծավալի աշխատանքը, մեկ շնչի հաշվով կանաչ տարածքների առումով, միջազգայնորեն ճանաչված նվազագույն շեմից էլ ավել կլինի. 1 շնչի հաշվով 9 մ² կանաչ տարածք ենք ունենալու ծրագրի իրականացումից հետո»։

Կիսվել սոց․ ցանցերում