Այսօր՝ նիստի ժամանակ, Կառավարությունը հաստատեց բավականին մեծ նախագիծ, որտեղ ընդգրկված են մի շարք հիմնանորոգման ծրագրեր, նախագծեր, փորձաքննություններ, ինչպես նաև կամուրջների կամ հենապատերի հիմնանորոգման ծրագրեր:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մանրամասնելով ասաց, որ մասնավորապես նախագծով նախատեսված է 21 ճանապարհահատվածի հիմնանորոգման, 2021 թվականից մեկ անավարտ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ, 18 ճանապարհահատվածի և երեք տրանսպորտային օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, 21 ճանապարհահատվածի նախագծային փաստաթղթերի փորձաքննություն ծառայությունների ձեռքբերման, երկու ճանապարհահատվածի լրացուցիչ աշխատանքների համար վճարման և 4 ավարտված ճանապարհահատվածի վերջին 5 տոկոսները վճարելու համար ֆինանսական միջոցներ:
«Ընդհանուր առմամբ, նախագծով մոտ 81 կիլոմետր ճանապարհ է նախատեսվում հիմնանորոգել, որոնցից 25,6 կիլոմետրը միջպետական նշանակության է, 42,5-ը՝ հանրապետական և 12,9-ը՝ տեղական նշանակության: Ամբողջ նախագիծը 8 միլիարդ 972 միլիոն դրամ է»,- ասաց Սանոսյանը:
