Տարածված վիրուսային գրիպի շտամների՝ անցած շաբաթվա տվյալները մի փոքր ավելի են, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանինը:
Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո զրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով տարածված շտամների ու պատվաստանյութերի ներկրման մրցույթների թեմաներին:
Նրա խոսքով՝ գրիպի պատվաստանյութը Հայաստանում առկա է սեպտեմբեր ամսից, ինչ վերաբերվում է կորոնավիրուսային հիվանդության հետ կապված պատվաստանյութերին, ապա հայտարարվել էր մրցույթ։
«Քովիդի հետ կապված՝ ես ներկայացրել եմ, որ նախարարությունն իրականացրել է մրցույթներ, որին հաղթող կազմակերպություն չի եղել, մասնակից չի եղել: Մեր աշխատանքների շնորհիվ մի քանի անգամ [անցակցված] մրցույթների շնորհիվ հիմա ունենք հաղթող կազմակերպություն»,- ասաց նախարարը։
Ըստ նրա՝ այս պահին կորոնավիրուսային հիվանդության մասով իրավիճակը խնդրահարույց չէ։
