Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան թարմացնում է իր տարբերանշանը։ ՀՖՖ-ի նորացված տարբերանշանը պահպանել է հնի հիմնական խորհրդանիշերը՝ Արարատի պատկերը, հայատառ գրությամբ հապավումը (ՀՖՖ), կառույցի անվան լատինատառ շրջանաձև գրությունը։
Այս մասին հայտնում են ՀՖՖ-ից:
«Ժամանակի հրամայականներից է, որ տարբերանշանները ստանում են ավելի նուրբ գծեր, ունենում են ավելի սահուն անցումներ տարրերի միջև, դրանց նրբերանգների ու գույների համադրություն։ Նորացված տարբերանշանը ստեղծվել է հենց այդ տրամաբանության շրջանակներում։

Այն խորհրդանիշը, որը տարիներ շարունակ ուղեկցել է ՀՖՖ-ին և ազգային ընտրանիներին, այսուհետ ներկայանալու է նոր տեսքով»,- ասած է ՀՖՖ հաղորդագրության մեջ։
