Ճապոնիայում ինքնաթիռը վերադարձել է իր մեկնման օդանավակայան այն բանից հետո, երբ ուղևորը կծել է բորտուղեկցորդուհուն, գրում է Mothership-ը։ Հաղորդվում է, որ տղամարդն այդ պահին հարբած է եղել։
Լրատվամիջոցների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել All Nippon Airways ավիաընկերության ինքնաթիռում, որը Ճապոնիայից ԱՄՆ էր մեկնում: Երբ ինքնաթիռը օդ է բարձրացել է, 55-ամյա տղամարդը կծել է բորտուղեկցորդուհու ձեռքը։
Տեղեկանալով միջադեպի մասին՝ օդաչուները որոշել են վերադառնալ մեկնման օդանավակայան: Բորտուղեկցորդուհու վրա հարձակվողին անձնակազմի անդամները մեկուսացրել են, իսկ վայրէջքից հետո ոստիկանները տեղում ձերբակալել են նրան:
Տղամարդը հայտարարել է, որ չի հիշում, թե ինչ է արել։
Ինքնաթիռում եղել է 159 ուղևոր։
