Երիտասարդների հետ հանդիպումներն ու քննարկումները կարևոր են համայնքի կառավարման և զարգացման համար. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է  DataArt համաշխարհային ծրագրային ապահովման ընկերության երիտասարդների հետ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում քաղաքապետը գրել է.

«Երիտասարդների հետ հանդիպումներն ու քննարկումները կարևոր են համայնքի կառավարման և զարգացման համար: Կարևոր է լսել նրանց կարծիքներն ու պատկերացումները ԱՊԱԳԱ Երևանի հետ կապված, որոնք, վստահաբար, հաշվի ենք առնելու մեր հետագա նախագծերում:

Հենց այս համատեքստում էլ, այսօր հանդիպում ունեցա DataArt համաշխարհային ծրագրային ապահովման ընկերության երիտասարդների հետ:

Ինֆորմատիվ և մտերմիկ միջավայրում քննարկեցինք ՏՏ լուծումները երևանյան կյանքի տարբեր ոլորտներում»:

Կիսվել սոց․ ցանցերում