Որոշեցի մեր երկրում կատարված ու կատարվող գոնե մի լավ բան հիշել. ինչ է գրել ԲԴԽ նախագահը

Մի լավ բան. Հայաստանում դատավոր չեն դառնում կաշառքով:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:

«Համատարած նեգատիվի ֆոնին, որոշեցի ինքս իմ ու նաև ձեր համար մեր երկրում կատարված ու կատարվող գոնե մի լավ բան հիշեմ: Օրը գոնե մեկը: Դուք էլ փորձեք հիշել, որ լավ բաներ անելու ցանկություն մնա»,- ասված է գրառման մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում