Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վնասվածքի պատճառով բաց կթողնի հունվարի 20-ին կայանալիք հոկեյի իր թիմի հանդիպումը հանրապետական լիգայում։
Այս մասին հայտնել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ կանգնած աղբյուրը:
Լուկաշենկոն հայտնել է, որ վնասվածքը ստացել է բելառուսաչինական «Բելջի» ձեռնարկություն կատարած աշխատանքային այցի ընթացքում փայտ կտրելու ժամանակ:
«80 կիլոգրամանոց մի բլոկ ընկավ ոտքիս վրա: Ես քայլեցի, քայլեցի, թվում էր ոչինչ չկար, բայց…»,- զրույցի ժամանակ ասել է Լուկաշենկոն:
