«2023 թվաակնաի Երևան քաղաքի եկամուտները կազմել են 132 միլիարդ 300 միլիոն, ծախսային մասը՝ 119 միլիարդ դրամ, կատարման տոկոսը՝ 90 տոկոս»:
Այս մասին այսօր՝ քաղաքապետարանի գործակարգավարակն նիստի ժամանակ ասաց Երևան քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը:
Արձագանքելով Տիգրան Ավինյանը նշեց՝ իրականում շատ կարոև է, որ այն ծրագրերը որոնք որ պլանավորվում են տարվա սկզբից իրականացվեն:
«Զեկույցից ակնհայտ է դառնում, որ մենք սկսել ենք կատարել պլանը և ընդհանուր առմամբ սա լավ ցուցանիշ է, հաջորդ փուլը, որ շատ կարևոր է այս պլանը կատարելուն հանդերձ, դա որակն է աշխատանքների և այն ծառայությունների որոնք որ ստանւմ ենք: Այս տարի շատ լուրջ անդրադարձ ենք ունենալու գնումների ոլորտին: Լուրջ վերանայում պետք է անենք և՛ ծառայությունների որակի, և՛ ապրանքների որակի նկատմամբ՝ էականորեն մեր պահանջները պետք է ավելացնենք: Կան դեպքեր որտեղ, որ պետք է խստացնենք պահանջները, ասենք օրինակ մանկական սննդի ոլորտում»,- ասաց Տիգրայն Ավինյնաը և հավելեց՝ սա այն ճանապարհն է, որով պետք է շարժվենք:
Հաջորդ բանը որին նա անդրադարձավ ներկայացվող ծրագրերի և նախագծերի որակն է:
«Միջավայրին ծանոթ մարդիկ և նախագծողներ պետք է աշխատեն, «հռի կոպալի» մեթոդով չի կարելի ամեն ինչ անել և ամեն նախագծող չէ, որ հասկանում է քաղքաում ինչ կարելի է անել, և ինչ չի կարելի անել: Օրինակ շատ դեպքերում տոմետապատել ենք բակեր, կամ այգիներ, դա չի մեր նպատակը, մեր նպատակը հնարավորիս այգիներն ու պուրակները կանաչ պահելն է»,- ասաց Տիգրան Ավինյանը և հավելեց. «Այսինքն մենակ քանակը չէ, որ պետք է ապահովենք՝ շըփ-թըփ տոմետահարենք, ասենք՝ սիրունա, գոհե եղեք ժողովուրդ ջան: Մի փոքր պետք է որակի վրա աշխատենք, և վարչական շրջանների ղեկավարներին էլ պետք է խնդրեմ ուշադրությւոն դարձնել իրենց նախագծերին»:
