Հանկարծ չստացվի՝ խոշոր տնտեսվարողները գովազդի հարցով արտոնյալ են, իսկ փոքրերին պարտադրում ենք․ Ավինյան

Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Առաքելյանը քաղաքապետարանի գործակարգավարակն նիստի ժամանակ ներկայացրեց՝ ինքնակամ տեղադրված գովազնդերի ապամոնտաժման պայմանագրերը կկքնվեն այս շաբաթ, որից հետո կսկսվեն ապամոնտաժման աշխատանքները։

«Վարչական շրջանների կողմից ապամոնտաժվել են թվով 167 ինքնակամ տեղադրված գովազներ»,- ասաց նա։

Քաղաքապետը արձագանքելով Առաքելյանին նկատեց՝ «Ես իրականում կարևոր եմ համարում, որ մեր ընդունված որոշումները ի կատար են ածվում և գովազդի նոր չափորոշիչները դեռևս 2023 թվականի գարնան էինք ընդունել։ Ես ուզում եմ վստահ լինել, որ մենք նույնանման վերաբերմունք ունենք փոքր և միջին ու խոշոր տնտեսվարողների նկատմամբ։ Ուզում եմ հաջորդ զեկույցի ընթացքում տարանջատված ներկայացնեք դա, հանկարծ չստացվի, որ մենք փոքր կրպակներին պարտադրում ենք, իսկ խոշորները արտոնյալ են այս պարագայում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվել սոց․ ցանցերում