Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին ուղղված իր տարեսկզբյան ուղերձում առանձնահատուկ անդրադարձ է կատարել Հայաստանին:
Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Սեժուրնեն իր խոսքում նշել է․
«Հարավային Կովկասում մենք կշարունակենք աջակցել Հայաստանին։ Հայաստանը և Ադրբեջանը պետք է վերջապես հասնեն խաղաղության։
Խաղաղություն, որը կլինի արդար և երկարատև, հիմնված միջազգային իրավունքի, երկու երկրների տարածքային ամբողջականության հարգման վրա։ Այս տարածաշրջանի ժողովուրդները պետք է կարողանան արժանապատվորեն ապրել, և նրանց պատմությունը, հիշողությունը և մշակույթը պետք է հարգվեն»։
