Ոչ արհեստավարժներն են, որ գործում են կшցնпվ ու մшհшկով

Հակոբ Բադալյանը գրում է․

Դեռեւս ամիսներ առաջ, դեռեւս քաղաքապետի ընտրությունից հետո ասել եմ, Հայաստանի հանդեպ կա արեւմտյան ճնշում՝ «նշաձողը մի քիչ էլ» իջեցնելու համար, որն արդեն վերաբերում է Հայաստանին:
Սահմանադրության հարցը հենց դա է: Իհարկե տրենդային չէ այդ մասին խոսելը, հաստատուն տրենդները մեզանում կամ Ալիեւի ու Էրդողանի կամ ռուսների «ականջներ» տեսնելն է: Եվ բնականաբար ոչ մի կասկած, որ Ալիեւից ու Էրդողանից են գալիս Հայաստանի հանդեպ պահանջները:
Բայց բուն խնդիրն այն է, որ դրանք ընդունվում են եւ լեգիտիմ են դիտվում արեւմտյան հարթակներում: Ահա թե ինչու է այնպես, որ այդ հարթակներ չի գնում Ադրբեջանը, բայց օրինակ ամերիկացի համանախագահ Բոնոն եւ ԵՄ ներկայացուցիչ Կլարը Երեւան են գալիս, իսկ Բաքու՝ չեն գնում: Գալիս են Երեւան հենց «նշաձողը մի փոքր էլ իջեցնելու» համար: Սահմանադրության թեման հենց դա է:
Ճնշումը միշտ չէ, որ գործադրվում է մահակով: Ճնշումը քաղաքականության մեջ կարող է գործադրվել անգամ սիրալիր ժպիտով եւ քաղցր խոսքով: Ավելին, քաղաքականության մեջ արհեստավարժ ճնշումները գործաադրվում են հենց այդպես: Ոչ արհեստավարժներն են, որ գործում են կացնով ու մահակով:
Կիսվել սոց․ ցանցերում