«Չնայած բարդ ձմեռային պայմաններին՝ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության՝ Հայաստանի հետ հարաբերությունները համակարգող ներկայացուցիչ Մարտի Լուցարի հետ պարեկություն ենք իրականացնում Ջերմուկում»:
Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության «X»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:
«Առաքելության պարեկային ծառայությունը հետևել է անվտանգության իրավիճակին Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով»,- նշել են առաքելությունից:
