Կտրուկ աճ զբոսաշրջության ոլորտում. որ երկրներից են ամենից շատ ժամանել Հայաստան (տեսանյութ)

2 միլիոն 300 հազար զբոսաշրջիկ 2023 թվականին զբոսաշրջության ոլորտում մոտ 40 տոկոս աճ է արձանագրվել:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ նշելով, որ վիճակագրության համաձայն՝ Հայաստանը որպես նախընտրելի ուղղություն դիտարկում են ռուսները, վրացիները, իրանցիները:

Եվրոպական երկրներից ավելի շատ գալիս են Ֆրանսիայից, Գերմանիայից: Այժմ արդեն Հայաստանը գրավիչ է դառնում նաև ձմեռային տուրիզմով. դեկտեմբերին ավելի քան 33 հազար զբոսաշրջիկ է այցելել մեր երկիր:

Մանրամասները՝ ՀՀ կառավարության լրատվական ծառայության տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում