Թաթուլ Հակոբյանը գրում է․
Աշխարհում այս պահին ես չգիտեմ մեկ այլ հայի, որի կյանքն ու վարքը այսքան օրինակելի լինի:
Հենոն աշխատասիրության, նվիրվածության, նպատակասլացության, համեստության օրինակ է հայ երեխաների համար, Հենոն խոսում է 6-7 լեզուներով…
Հենոն մեր տխուր օրերի միակ ուրախությունն է, թերևս:
Հենոյի 35-ամյակը այնպես են շնորհավորում, կարծես ՀՀ առաջին լիգայի ֆուտբոլիստ լինի:
Հենոն գրանդ ակումբում ամենակարևոր ֆուտբոլիստ է, նրա մասին աշխարհի առաջատար թերթերն ու մասնագետները հիացմունքով են խոսում, Հենոն ԻՆՏԵՐ-ի հետ սուպերգավաթ է տանում… ու ոնց որ սա անգամ լուր չի մեր ֆուտբոլային համայնքի համար:
Թ.Հ.
Բաթում, Աջարիա, Վրաստան, 23 հունվարի, 2024թ
