«Մերսեդես»-ը բախվել է ավտովթար ձևակերպող պարեկի ավտոմեքենային, վերջինն էլ՝ ավտոբուսին.Լուսանկար

Հունվարի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 22։30-ի սահմաններում Սասունցի Դավիթ փողոցում Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարի վայրում ճանապարհատրանսպորտային պատահարը սպասարկող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկների կողմից կայանված պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկային ավտոմեքենան էլ բախվել է կայանված Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 38 երթուղին սպասարկող Higer մակնիշի ավտոբուսին։

Բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան  քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում։

Կիսվել սոց․ ցանցերում