Գյումրու ավագանու «Զարթոնք» խմբակցության ղեկավարը լքում է խմբակցությունը

«Զարթոնք» խմբակցության ղեկավար, համայնքապետի նախկին թեկնածու Վարդևան Հակոբյանը Ֆեյսբուքում տեղեկացրել է, որ դուրս է գալիս իր ղեկավարած 4 հոգանոց խմբակցությունից:

«Սիրելի Գյումրեցիներ որոշել եմ դուրս գալ խմբակցությունից, շարունակել գործունեությունս որպես անկախ ավագանու անդամ, հավաստիացնում եմ, որ այն որևէ քաղաքական ենթատեքստ չունի, առաջիկայում անհրաժեշտության դեպքում կներկայացնեմ պատճառների մասին»:

Կիսվել սոց․ ցանցերում