Դուբայի առաջինOne&Only One Za’abeel ուղղահայաց քաղաքային հանգստավայրն իր հյուրընկալ դռներնէ բացել զբոսաշրջիկների առջև։ Հունվարի 18-ին հանգստավայր էր այցելել նաև ԱՄԷ-ի փոխնախագահ և վարչապետ, Դուբայի կառավարիչ Նորին Մեծություն Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը։ Այցի ընթացքում Նորին Մեծությունը կարևորել է զբոսաշրջության ոլորտի առանցքային դերը Դուբայի տնտեսական զարգացման գործում։ Նա նշել է ոլորտի զգալի աճը վերջին տարիներին՝ պայմանավորված այցելուների աճող թվով: Նա նաև ասաց, որ պետական և մասնավոր հատվածների միջև ամուր գործընկերության շնորհիվ Դուբայը հաջողությամբզբոսաշրջիկներին մատուցում է բացառիկ զբոսաշրջային ծառայություններ և հարմարություններ։ «Դուբայը կերտում է նոր հնարավորություններով հագեցած պայծառ ապագա՝ լի տարատեսակ նախաձեռնություններով և նախագծերով, որոնք բացում են աճի, գերազանցության և նորարարության նոր հորիզոններ»,- նշել է Նորին Մեծությունը։ Էմիրությունը ուրվագծել է կայուն զարգացման եզակի ճանապարհ՝ կենտրոնանալովամբողջ աշխարհից ներդրողների համար բացառիկ միջավայր ստեղծելու վրա՝ օգտագործելու այն հսկայական հնարավորությունները, որոնք առաջացել են էմիրության՝ որպեսբիզնեսի և զբոսաշրջային համաշխարհային առաջատարուղղության վերելքից: Դուբայը ընդլայնում է իր համաշխարհային մակարդակի ենթակառուցվածքները, որպեսզի իրագործի իր տարբեր ոլորտների, ներառյալ զբոսաշրջության աճի հսկայական խոստումը: Նորին Մեծությունը հայտարարեց, որ այս ջանքերն արագացնում են Դուբայի տնտեսական օրակարգի՝ D33-ի նպատակին հասնելու ընթացքը՝ քաղաքը դարձնելու աշխարհի լավագույն երեք քաղաքային տնտեսություններից մեկը: One&Only One Za’abeel-ը Դուբայի առաջին ուղղահայաց քաղաքային հանգստավայրն, որը մշակվել է Kerzner International-ի կողմից: Դուբայի հյուրընկալության առաջարկների վերջին նորարարությունը ներառում է 229 շքեղ հյուրանոցային համարներ և սյուիթներ, որոնք բաշխված են 15 հարկերում, ինչպես նաև բազմազան ծառայություններ և սննդի բացառիկ տարբերակներ, որոնք մշակվել են համաշխարհային կարգի խոհարարների բարձրակարգ թիմի կողմից: Հանգստավայրն ունի նաև սպորտային հարմարություններ և պանորամիկ լողավազան, որն ամենաերկարն է Դուբայում՝ ձգվելով 120 մետր և գետնից ունենալով 100 մետր բարձրություն: Քաղաքային հանգստավայրի բացումը տեղի ունենցավ այն ժամանակ, երբ էմիրությունների զբոսաշրջության ոլորտը զգալի աճ է ապրում՝ այցելուների համարապահովելով ընտրության լայն շրջանակ: Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի վերջին վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2023 թվականի նոյեմբերի վերջին քաղաքն ուներ ընդհանուր առմամբ 149,680 հյուրանոցային համար 820 հաստատություններում: Սա զգալի աճ է 2022 թվականի նոյեմբերի վերջին գրանցված 794 հաստատությունների 145,000 հյուրանոցային համարների հետ համամատությամբ: Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ, 23 հունվարի, 2024․ Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի (DET) մասին Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտը (DET) նպատակ ունի աջակցելու կառավարությանը՝ համաշխարհային տնտեսության և զբոսաշրջության ոլորտում էմիրությունների մրցունակության բարձրացման գործում, աջակցելու Դուբայի դիրքավորմանը՝ որպես համաշխարհային առաջատար առևտրային կենտրոն, ներդրումային հանգույց և զբոսաշրջության ուղղություն: Այս առաքելության շրջանակներում, DET-ն ուղղում է բոլոր ջանքերը` հետագայում զարգացնելու Դուբայի` դիվերսիֆիկացված, նորարարական և ծառայությունների վրա հիմնված տնտեսությունը, որը նպատակ ունի ներգրավելու աշխարհի լավագույն տաղանդներին և արագացնելու արտադրողականության աճը: Բացի այդ, DET-ն աջակցում է Դուբայի՝ որպես ապրելու և աշխատելու համար աշխարհի լավագույն քաղաքի տեսլականին՝ խթանելով այն և կյանքի գերազանց որակը այնտեղ: DET-ը հանդիսանում է Դուբայի բիզնեսի և զբոսաշրջության ոլորտների պլանավորման, վերահսկման, զարգացման և մարքեթինգի համար պատասխանատու գործակալություն: Այն նաև պատասխանատու է բոլոր տեսակի բիզնեսների լիցենզավորման և դասակարգման համար, ներառյալ հյուրանոցները, տուրօպերատորները և տուրիստական գործակալները: DET-ի պորտֆելը ներառում է` Դուբայի զբոսաշրջության և կոմերցիոն մարքեթինգի կորպորացիան, Դուբայի փառատոնները և մանրածախ առևտուրը, Դուբայի արդյունաբերությունը և արտահանումը, Դուբայի զարգացման ներդրումային գործակալությունը (Dubai FDI) և Դուբայի ՓՄՁ-ները, ինչպես նաև Դուբայի զբոսաշրջության քոլեջը, Դուբայի օրացույցը և Դուբայի բիզնես իրադարձությունները: ________________
Դուբայում շահագործման է հանձնվել առաջին ուղղահայաց քաղաքային հանգստավայրը
