Այս աղցանը դուր է գալիս բոլորին առանց բացառության․ Աղցանի անունն է Եկատերինա

Ձեզ հարկավոր է․ թթու վարունգ — 2-3 հատ, պահածոյացված եգիպտացորեն — 1 բանկա, կարմիր բուլղարական պղպեղ — 1-2 հատ, պահածոյացված շամպինիոններ — 1 բանկա, սոխ — 1 միջին գլուխ, մայոնեզ   Կտրել սոխը փոքր խորանարդների և  տապակել փոքր քանակությամբ կարագի մեջ մինչև դարչնագույն դառնա: Ավելացնել շամպինիոնները և տապակել միասին ևս 5 րոպե։ Հովացնում ենք և խառնում ենք պղպեղի և վարունգի հետ,  կտրատում ենք խորանարդներ,  ավելացնում ենք եգիպտացորենն ու սոխը։ Մատուցելուց առաջ խառնել մայոնեզով։ Ամանորյա աղցան եգիպտացորենով․ Տեսեք ինչքան պարզ է բաղադրատոմսը, իսկ համը անկրկնելի Ձեզ հարկավոր է․ Պահածոյացված եգիպտացորեն — 1 բանկա Ծովախեցգետնի ձողիկներ — 200 գ Ձու — 3 հատ Բրինձ — 100 գ     Մայոնեզ — 4 ճաշի գդալ Կանաչիներ — ½ փունջ Վարունգ — 100 գ   Բրինձը ողողել, լցնել ջրով 1։2 հարաբերակցությամբ, բերել եռման աստիճանի և փակ կափարիչով դնել կրակի վրա և եփել 15–20 րոպե։ Սառը ջրով օղողել եփած բրինձը։   Ծովախեցգետնի ձողիկները մանր կտրատել։ Մանր կտրատել նաև սոխը, վարունգը և ձուն։  Խառնել մանրացված բաղադրիչները, պահածոյացված եգիպտացորենը և եփած բրինձը։     Խառնել ամեն ինչ, ավելացնել կտրատած կանաչիները և մայոնեզ՝ ըստ ճաշակի:   Կայքում տեղ գտած նյութերը կրում են միմիայն տեղեկատվական բնույթ։ Ցանկացած ինքնաբուժումից և բնական միջոցներ կիրառելուց առաջ, պարտադիր հարցրեք բժշկի կարծիքը։

Կիսվել սոց․ ցանցերում