Կառավարության այսօրվա նիստի օրակարգում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթները, որոնց նպատակը ճանապարհային ցանցի և թունելների անվտանգության մակարդակը բարձրացնելն է, և դրանց հնարավոր ռիսկերը նվազեցնելը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ այդ նպատակի համար մի շարք կարգավորումներ են իրականացնում:
«Առաջին խոշոր կարգավորումը վերաբերումէ ճանապարհային անվտանգության աուդիտին, սրանով սահմանում ենք, որ ճանապարհների անվտնագության աուդիտի անցկացումը դառնում է պարտադիր պահանջ: Երկրոդ փոփոխությամբ ցանկանում ենք ստեղծել ճանապարհների անվտանգային տվյալների կառավարման միասնական և ինտեգրված համակարգ: Երրորդ փոփոխությունը վերաբերումէ թթունելների հետ կապված կարգավորումներին՝ դնում ենք անվտանգաին որոշ պահանջներ օդափոխության, լուսավորության, տարհանման»:
Վարչապետ Նիկլո Փաշինյանն էլ նկատեց. «Ճանապարհային երթևեկության անվտանգությանը մենք մեծ ուշադրություն ենք դարձնում: Կան միջոցառումներ, որ մենք պետք է մի քիչ ստեղծագործաբար մոտենանք. օրինակ երեկ ոստիկանությւոնը գնացել է միջքաղաքային ավտոկայաններ և ստուգել միկրոավտոբուսների անվադողերը: Այն անվադողերը որոնք մաշվածության շատ աստիճան են ունեցել վարչական կարգով իրենց թույլ չեն տվել դուրս գալ երթուղի, որովհետև եթե դուրս գային երթուղի 10-ից 6-ը ճանապարհին վթարի էր ենթարկվելու»:
