Սա էն դեպքն է, որ փող ունենք, բախտ չունենք, պետք է մեր ակնկալած դպրոցներն ունենանք. վարչապետ

Խնդիր ունենք դպրոցաշինությունը շինարարական ընկերությունների համար մի փոքր ավելի շահութաբեր դարձնել:

Այս մասին այսօր՝ Կառավարության նիստում «ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1869-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» հարցի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է դպրոցաշինության ոլորտում գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ սահմանելու միջոցով առավել գրավիչ դարձնել գնման գործընթացները:

«Նախկինում շինարարական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպում եմ ունեցել և այդ հարցը բարձրացվել է: Քանի որ մասնավոր հատվածում շինարարությունը շատ ակտիվ է, և նաև շահությաբերությունը բարձր է՝ 20 տոկոս, երբեմն ավելի մեծ, դպրոցաշինության ոլորտում որտեղ մեր կարգավորումներով շահութաբերությունը  նախատեսված է  մոտավորապես 10 տոկոս, հետաքրքրությունները ընկերությունների համար այդքան էլ մեծ չեն և մենք ունենք բազմաթիվ մրցույթներ որոնց հայտ չի ներկայացված: Մենք որոշեցիքն այնուամենեայնիվ արձագանքել շուկային, որպեսզի կարողանանք 300 դպրոցի ծրագիրը բարեհաջող իրականացնել»,- նշեց վարաչապետը:

Փաշինյանը նաև նկատեց՝ մի ժամանակ մեզ թվում էր, որ փողը ամենամեծ խնդիրն է, փող ունենանք՝ մնացած հարցերը կլուծենք, հիմա սա այն դեպքն է, որ փող ունենք, բայց բախտ չունենք. «Մենք պետք է որոշակի ստեղծագործական մոտեցում ցուցաբերենք, որպեսզի մեր ակնկալած դպրոցներն ունենանք: Մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ դպրոցաշինության, մանկապարտեզաշինության համակարգվածպրակտիկա 3-րդ հանրապետության պատմությանմեջ չի եղել: Պետք  է քայլենք այս ճանապարհով և հասնենք այն տեղ որտեղ ուզում ենք և ամենակարևորը չհուսահատվելն է»:

Կիսվել սոց․ ցանցերում