Բնակարան, աշխատավարձ, վարկ. ինչ է հայտարարագրել Արմավիրի նորանշանակ մարզպետը

Արմավիրի նորանշանակ մարզպետ Դավիթ Խուդաթյանը 2023 թվականի մայիսի 23-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2022 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:

Ըստ այդմ՝ վերջինս հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված համատեղ սեփականությամբ բնակարան, որը գտնվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Այն տարեվերջին պահպանվել է:

Խուդաթյանը շարժական գույք չի հայտարարագրել։

Վերջինիս բանկային հաշվի մնացորդը, ըստ հայտարարագրի, կազմել է 510 հազար դրամ, որը տարեվերջին կրկին պահպանվել է։ Նրա կանխիկ միջոցները կազմել են 3 միլիոն 800 հազար դրամ։

Խուդաթյանի տարվա ընդհանուր եկամուտը կազմել է 8 միլիոն 661 հազար 855 դրամ, որից 1 միլիոն 521 հազար 80 դրամը նա ստացել է Ֆինանսների նախարարությունից, 7 միլիոն 140 հազար 775 դրամը՝ որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ Արմավիրի համայնքապետարանից։

Արմավիրի նախկին համայնքապետը նաև վարկ է վերցրել՝ 19 միլիոն 485 հազար 462 դրամի չափով, որի մայր գումարի մնացորդը կազմում է 3 միլիոն 500 հազար դրամ։

Կիսվել սոց․ ցանցերում