«Երևաննախագիծ»-ն ու «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան»-ը կհամագործակցեն

«Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության ու «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային
համալսարան» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Փաստաթղթով կողմերը համատեղ ծրագրեր կիրականացնեն Գլխավոր հատակագծի մշակման, կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար մակարդակում դրանց կիրառման, ինչպես նաև մի շարք այլ բնագավառներում:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Կիսվել սոց․ ցանցերում