Բшքпւն հեռակա «ձերբակալել է» Արցшխի шշխшրհшզпրի հրամանատար Կարեն Մաթևոսյանին

՛՛Արցախի աշխարհազորի հրամանատար՛՛ Կարեն Մաթևոսյան Բաքվում հեռակա ՛՛ձերբակալել են՛՛։ Համապատասխան որոշումն ընդունել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը՝ օգոստոսի 21-ին  տեղեկատվական տարբեր ռեսուրսներում ռուսերենով տարածված նրա տեսաուղերձի ՛՛հետաքննությունից՛՛ հետո։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ գործը հարուցվել է ՛՛օրենքով չնախատեսված զինված կազմավորումների և խմբավորումների ստեղծման՛՛ և ՛՛ազգային ատելություն և թշնամություն հրահրելու՛՛ հոդվածներով։ Մաթևոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Կիսվել սոց․ ցանցերում