»ՊԱՏՎՈ ԱՐԱՀԵՏ» փաստագրական ֆիլմի հոլովակ

Ս.թ հունվարի 29-ին ժամը 19:00 Մոսկվա կինոթատրոնում կկայանա Արցախյան պատերազմի մասնակից,կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարի հերթական «Պատվո արահետ» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը ներկայացնում է Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանի մարտական ուղին և մարտական ընկերների ներկայացրած կենսագրական տվյալները Նորայր մասին: Նորայր Ասլանյանը բարձրագույն ռազմական կրթությամբ զինվորական հրամանատար է, ով Հայոց բանակում ծառայել է 1991-ից մինչև 2022 թվականները։ Ռազմական գործում գրանցած զգալի հաջողությունների համար պարգևատրվել է Մարտական խաչ երկրորդ և առաջին աստիճանի, ինչպես նաև ՀՀ և ԱՀ Մարտական ծառայության բազմաթիվ շքանշաններով։ Գնդապետ Նորայր Ասլանյանի կերպարը հայ ժողովրդի զինական փառքի վառ օրինակն է, ով իր երկարամյա զինվորական ծառայության ընթացքում ամբողջովին նվիրվել է ԱՀ պաշտպանությանը: Ֆիլմի ստեղծման նպատակն է՝ հերոսնական կերպարների հանրայնացումը, ինչը բարերար նշանակություն կունենա մեր ապագա սերունդի դաստիրակությանը: Կից ներկայացվում են փաստագրական ֆիլմի հոլովակները՝ https://www.youtube.com/watch?v=IsqYwKg6L2c https://www.youtube.com/watch?v=zF9kH2eFj_8 Մանրամասն ինֆորմացիա համար կարող եք կապնվել ՝ 093 18 94 71 Սամվել Թադևոսյան

Կիսվել սոց․ ցանցերում