Զերծ մնացեք մեր հասցեին հրապարակային շնորհավորանքներով ձեր PR-ն անելուց

Հակոբ Բադալյանը գրում է․

Պետական բարձրաստիճան որեւէ պաշտոնյա ինչու՞ պետք է հրապարակավ շնորհավորի որեւէ հայտնի հանրային գործչի՝ մտավորականի, թե գիտնականի՝ որեւէ առիթով, եթե դժվար չէ գտնել նրա հեռախոսահամարն ու շնորհավորել անձամբ:
Հրապարակավ շնորհավորանքը չունի որեւէ այլ իմաստ կամ նպատակ, քան սեփական՝ հենց այդ պաշտոնյայի PR-ը: Որովհետեւ հայտնի հանրային գործչի առնչությամբ հասարակությունն ունի իր շատ վաղուց տված գնահատականը եւ չունի որեւէ պետական պաշտոնյայի շուրթերից հնչող հավելյալ «ուղղորդումների» կարիք:
Իդեալական կլիներ, եթե մտավորական, գիտնական, տարբեր բնագավառների հայտնիները մի հավաքական կոչ պատրաստեին ու դիմեին բոլոր ժամանակների իշխանություններին, ասելով՝ զերծ մնացեք մեր հասցեին հրապարակային շնորհավորանքներով ձեր PR-ն անելուց:
Բայց, քանի որ այդ իդեալը, եւ նույնիսկ իդիլիան անիրատեսական է, հանրային հայտնիները իրենց տարեդարձերով կամ այլ առիթներով կամա, թե ակամա, ապրում են իբրեւ քաղաքական այրերի PR-ի «օբյեկտ»:
Կիսվել սոց․ ցանցերում