Ուղղակի այդ ժամանակ կարող է անկախ Հայաստան չլինել․Թաթուլ Հակոբյան

Թաթուլ Հակոբյանը գրում է․

Դառը մտքեր՝ առանց շաքար թեյի հետ
Ռուսաստանը մեզ չի դավաճանել:
Ընդհանրապես, երրորդ պետությունները չեն դավաճանում, նրանք ունեն շահեր, որոնք կարող են համընկներ մեր պետության շահերի հետ, չհամընկնել կամ լինել ընդդեմ մեր կենսական շահերի:
2020-ը և 2023-ը վկա: Եթե սա Ձեզ զայրացնում է, որովհետև չեք ուզում տեսնել ռուսական ձեռքը, որովհետև Ռուսաստանը մեր հավերժ դաշնակիցն է, ապա կարդացեք 1920-ը:
Օրինակ, ինչո՞ւ չենք գրում՝ Թուրքիան դավաճանեց Հայաստանին, բայց դառը սրտով գրում ենք՝ Ռուսաստանը հերթական անգամ դավաճանեց Հայաստանին:
Որովհետև Ռուսաստանին համարում ենք մեր հավերժ բարեկամը:
Ու քանի որ ունենք հավերժ բարեկամ, պետք է ունենանք նաև հավերժ թշնամի: Դե, պարզ է, որ դա Թուրքիան է կամ Ադրբեջանը, կամ՝ երկուսը միասին:
Ու ի դեպ, որևէ ռուս՝ լինի մեր հայ Լավրովը կամ Մարիա Զախարովան, մեղավոր չեն, որ մենք անուղղելի ռուսասեր ենք:
Հենց մեր Լավրովն ու Մարիան, քանի որ նրանք ամեն օր հասկացնում են, որ իրենց դաշնակիցը Ադրբեջանն ու Թուրքիան են, բայց մենք չենք հավատում անգամ նրանց:
Անշուշտ, կարող է գալ մի պահ, երբ հայը կրկին լինի Ռուսաստանի դաշնակիցը, ինչպես 1914-ին՝ կամավորական գնդեր կազմելիս:
Ուղղակի այդ ժամանակ կարող է անկախ Հայաստան չլինել:
Կիսվել սոց․ ցանցերում