«Մի լավ բան #9
Էլ չեմ գրի լավ բան»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը՝ պարզաբանելով, թե ինչու՞ էր գրում լավ բաների մասին:
«Հետևյալ հասցեատերերին ուզում էի ասել.
— Հայաստանում ապրողին` ամեն օր մի նոր լավ բան անելու համար պետք է հիշել եղած լավ բաներից գոնե մեկը:
— Սփյուռքահային` վերադարձիր հայրենիք, այստեղ հազարավոր լավ բաներ կան ու քեզնով դրանք կշատանան:
— Իշխանավորին` քո արած լավ գործը գնահատվում է, թևաթափ մի եղիր անվերջանալի ու անարդար հարվածներից:
— Ընդդիմադիրին` լավին լավ ասելն ամոթ չէ, և քո արդար քննադատությունը դրանով ավելի կարժևորվի:
— Արտաքին թշնամուն` մտքովդ չանցնի, թե մենք թշվառ ենք ու կործանված` չնայած քո համախոհները ներսից մեզ այդպես են պատկերում:
Հայաստանը կա ու լինելու է: Լավը կա ու շատանալու է:
Շնորհավո´ր բանակի օրը»,-նշել է նա:
