«Ընթացքի մեջ է պրոցեսը»:
Այսպես ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանն այսօր Եռաբլուրում մեկնաբանել է Ռուսաստանից գնված զենքի մատակարարման մասին լրագրողների հարցը՝ հավելելով, որ ճիշտ է՝ դեռ քննարկելու հարցեր կան, սակայն կարծում է՝ լուծում կգտնվի:
Լրագրողների հարցին, թե նախորդ պատերազմից հետո վերլուծություններ արվե՞լ են, ի՞նչ եզրահանգումների են եկել, փոխնախարարը նշեց, որ վերլուծութուններ արվում են, տարբեր քննարկումներ են տեղի ունենում, խնդիրներ կան, բայց այդ խնդիրների լուծման ճանապարհով են գնում, սակայն ինքը ճիշտ չի համարում դրանց մասին բարձրաձայնել:
«Կարծում եմ, որ կարևորը տոկունություն պետք է ունենանք, գնահատենք այս վերջին տարիների բացթողումները և դրա շրջանակներում աշխատենք»,-նշեց Սարգսյանը:
Անդրադառնալով տարեսկզբից նամակում տեղի ունեցած դժբախտ դեպքերին էլ, փոխնախարարը նշեց՝ քննություն է տարվում, արդյունքները կհրապարակվեն:
