Պարտվածին այլևս չեն հարցնում՝ սիրտդ ի՞նչ է ուզում

Հայաստանի պատմության վերջին 150 տարիների բանակցային, դիվանագիտական դրվագների մանրամասն ուսումնասիրությունը ինձ բերել է հետևյալ կարծիքին.
հայ քաղաքական միտքը չի կենտրոնացել, չի ձգտել ստանալ այն, ինչ հնարավոր է և անհրաժեշտ հենց այդ օրը, այդ պահին, ուժերի այդ հավասարակշռության պայմաններում և միշտ փորձել է ընկնել ապագայում ավելին ստանալու հնարավորության, հավանականության, երազանքի, խոստման հետևից:
Ամեն անգամ, սակայն, մենք զրկվել ենք նրանից, ինչ մեզ առաջարկել են, ինչ հնարավոր էր և ինչ անհրաժեշտ էր մեզ հենց այդ պահին, որովհետև պարտված ենք դուրս եկել, իսկ պարտվածին այլևս չեն հարցնում՝ սիրտդ ի՞նչ է ուզում:
Կիսվել սոց․ ցանցերում