ՉԼ․ «Երեւանը» 4:4 հաշվով խաղաց «Միներվայի» հետ (ֆոտո)

Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երեւանը» Կիպրոսում ընթացող Չեմպիոնների լիգայի նախնական փուլի մրցաշարի երկրորդ  խաղում մրցեց շվեյցարական «Միներվայի» հետ։

Գրանցվեց ոչ ոքի՝ 4:4:

G խմբում «Երեւանն» առաջին տուրում 1:8 հաշվով պարտվել էր Կիպրոսի «ԱԵԼ Լիմասոլին»։

«Երեւանի» վերջին մրցակիցը կլինի Սան Մարինոյի «Ֆիորենտինոն» (օգոստոսի 26):

Հաջորդ փուլ դուրս կգա խմբում առաջին տեղ գրաված թիմը։

https://www.facebook.com/footballclubyerevan/posts/323402310082990?ref=embed_post

Կիսվել սոց․ ցանցերում