Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ռեանիմոբիլը կանչի գնալու ճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում, վթարի էր ենթարկվել։
Բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել էին «Հերացի» համալսարանական հիվանդանոց:
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է՝ տուժածները ստացել են համապատասխան բուժօգնություն, անցել են անհրաժեշտ հետազոտությունները:
«Բուժքրոջ և վարորդի վիճակը գնահատվում է միջին ծանրության, բժիշկը ստացել է թեթև վնասվածքներ»,- հայտնել է Դանիելյանը:
Հիշեցնենք՝ վիրավոր բժշկուհին հրաժարվել էր բժշկական օգնությունից և մարմնական վնասվածքներով մեկնել էր նորածնի տուն, տեղում երեխային ինտուբացրել և մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով երեխային տեղափոխել տվել «Մուրացան» բժշկական կենտրոն, իսկ հետո բժիշկ Մ․ Խաչատրյանին տեղափոխել են հիվանդանոց։
