Բաստրիկինը հանձնարարել է քրգործ հարուցել պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը պղ ծելու դեպքով. այն գտնվում է Երևանում

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում պղծված՝ պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի դեպքի առթիվ։

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունից։

«Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինը վարչության կենտրոնական գրասենյակին հանձնարարել է քրեական գործ հարուցել այս փաստի առթիվ և ՌԴ արտաքին գործերի նախարարության հետ համատեղ պարզել կատարվածի բոլոր հանգամանքները»,- հայտնել են են գերատեսչությունից:

Հավելենք՝ Հայաստանում Ռուսական տան (Россотрудничество) ղեկավար Վադիմ Ֆեֆիլովն էլ նամակ է հղել գլխավոր դատախազին Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշակոթողը պղծելու գործով։

Նախօրեին սոցցանցերում ու լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Երևանում տղամարդը պղծել է պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը։ Տեղեկատվության համաձայն՝ նա ծաղկեպսակներից պոկել և տրորել էր Ռուսաստանի դրոշի գույներով ժապավենը՝ նկարահանելով իր՝ վիրավորական արտահայտություններով գործողությունները և հրապարակելով այն։

Կիսվել սոց․ ցանցերում