ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ զբաղեցրած պաշտոնից ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուն։
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Սուրեն Վարոսյանին 2024 թվականի հունվարի 31-ից ազատել վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
