Շախմատի միջազգային ֆեդերացիան / ՖԻԴԵ / հրապարակել է դասակարգման հերթական աղյուսակը:
Տղամարդկանց ցանկում մեր երկիրն ունի չորս ներկայացուցիչ. Հայկ Մարտիրոսյանը 50-րդն է, Գաբրիել Սարգսյանը՝ 60-րդը, Սամվել Տեր-Սահակյանը՝ 97-րդը, իսկ Հրանտ Մելքումյանը՝ 98-րդը:
Կանանց սանդղակում Էլինա Դանիելյանը 53-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը՝ 71-րդ և Աննա Սարգսյանը՝ 73-րդ:
