ՀԱՅՏՆԻ ՀԱՂՈՐԴԱՎԱՐԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑ 

Ռուս հայտնի հեռուստահաղորդավար, կենդանաբան Նիկոլայ Դրոզդովը տեղափոխվել է հիվանդանոց։ Նա ուներ օնկոլոգիական հիվանդություն եւ ի հայտ են եկել բարդություններ։ Այս մասին գրում են ռուսական տելեգրամյան ալիքները։

Դրոզդովը իրեն վատ էր զգացել նախօրեին եւ հարազատները ինքնուրույն տեղափոխել են նրան հիվանդանոց։ Ներկայումս նրան արդեն բժիշկներն անհրաժեշտ զննությունը կատարել են եւ նշանակել հակաուռուցքային թերապիա։ Անհրաժեշտ պրոցեդուրաների համար նա մեկ շաբաթ կայցելի հիվանդանոց։ Մնացած ժամանակ Դրոզդովը կգտնվի տանը։ Նրա կինը՝ Տատյանան ասել է, որ հեռուստահաղորդավարն իրեն արդեն լավ է զգում, նաեւ դուրս է գալիս մաքուր օդի։ Նշենք, որ քիմիաթերապիայից հետո նրա մոտ սկսվել է օնկոլոգիական հիվանդության ռեմիսիայի շրջանը։

 

Կիսվել սոց․ ցանցերում