Կինը արշավի ժամանակ մարդկային մոխիրով խորհրդավոր տուփ է գտել

ԱՄՆ-ում մի կին Արիզոնա նահանգում արշավի է գնացել և հայտնաբերել մարդկային մոխրի տուփ։ Այս մասին գրում է The New York Post-ը։

Զբոսաշրջիկը տարօրինակ բացահայտում է արել արշավի համար հատուկ սարքավորված արահետներից մեկով քայլելիս։ Տուփն ունեցել է մի կպչուկ, որտեղ գրված է եղել, որ ներսում ոմն Էնն Կրինգլի մասունքներն են, ով այս աշխարհից հեռացել է 2012 թվականի նոյեմբերի 8-ին։ Դիակիզման ամսաթիվը նույն թվականի նոյեմբերի 22-ն է եղել, իսկ վայրը՝ Կալիֆոռնիան։

Խորհրդավոր տուփը հայտնաբերած ամերիկուհին այն հանձնել է ոստիկանությանը։ Իրավապահները փորձել են կապ հաստատել բյուրոյի հետ, որի անունը նշված է եղել տուփի վրա, սակայն, չի հաղորդվում, թե արդյոք դա հաջողվել է:

 

Կիսվել սոց․ ցանցերում