Փետրվարի 3-ին Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Լիսիչանսկ քաղաքին Ուկրաինայի Զինված ուժերի հասցրած հարվածների հետևանքով սպանվել է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսեյ Պոտելեշչենկոն։
Ընդհանուր առմամբ, հարվածների զոհ է դարձել 28 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Նշվում է, որ հացաբուլկեղենի կետի վրա հարձակումը ենթադրաբար իրագործվել է HIMARS MLRS հրթիռով։
Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կարողացել են փլատակների տակից դուրս բերել 10 մարդու:
Ինքնահռչակ Լուգանսկում սուգ է հայտարարվել:
