Խոշոր ավտովթարի հետևանքով մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Հրանտ Այվազյանը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել Արագածոտնի մարզում:
Այսօր՝ ժամը 11:40-ի սահմաններում, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջամշլու-Գեղարոտ հատվածում բախվել են «Տոյոտա Քեմրի», «Նիսան Մարչ» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշների ավտոմեքենաները:
1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Ապարան» բժշկական կենտրոն:

