Չերչիլի ատամների պրոթեզն աճուրդում վաճառվել է ավելի քան 22 հազար դոլարով

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի ատամների պրոթեզը երեկ աճուրդում վաճառվել է 22 հազար 600 դոլարով: Այս մասին հայտնում է Sky News-ը՝ The Cotswold Auction Company-ին հղումով։

Նշվում է, որ պրոթեզի մեկնարկային գինը սահմանված է եղել  10 հազար դոլար:

Գնորդի մասին տեղեկությունները չեն բացահայտվում։

Ուինսթոն Չերչիլն իր կյանքի մեծ մասում ունեցել է ատամնաբուժական խնդիրներ և մի քանի ատամ կորցրել է արդեն 20 տարեկանում։ Նշվում է, որ նրա համար պատրաստվել է  չորս տարբեր պրոթեզ: Դրանցից երկուսը նա միշտ իր հետ է կրել, ևս մեկը՝ թաղել են նրա հետ։

Կիսվել սոց․ ցանցերում