Կարծում եմ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ամենայն հայոց Պարապետ Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը պիտի տեղի ունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Մենք ազգովի պիտի նրան ճանապարհենք դեպի հավերժի լույսը ՀՀ-ում ավանդաբար ընդունված ամենաբարձր մակարդակի վայրից։
Եվ իհարկե նա արժանի է, որ իր մարմինը հանգչի Կոմիտասի անվան պանթեոնում ննջող մեծերի կողքին, կամ Եռաբլուրում։ Նա իր կյանքով և գործունեությամբ արժանացել է դրան։
Ովքեր կիսում են այս մոտեցումը կոչ եմ անում կիսվել այս գրառմամբ, կամ իրենց հարթակներում ևս շրջանառել այս գաղափարը։
