ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին, թե Հայրենիքը պետությո՞ւն է, թե՞ մենք հայրենիքը առանձնացնում ենք պետությունից, և հակադրում ենք պետությանը։
«Բացարձակապես էդպես չէ, որովհետև Կառավարությունը ընդամենը արձանագրում է այդ հասկացությունների հարաբերությունները հասկանալու, հետազոտելու, ըմբռնելու անհրաժեշտությունը, որովհետև դրանք ունեն իրար հետ հարաբերություններ, այդ հարաբերությունները պարզ չեն։ Ընդհանրապես, շատ ճիշտ չէ, երբ որ առաջարկ է արվում՝ «եկեք այս հարցը հասկանանք», պատասխանն է՝ «չէ, պետք չէ այդ հարցին հասկանանք, որովհետև ամեն ինչ էլ պարզ է», չէ, ոչ մի բան պարզ չի, կամ առնվազն շատ բան պարզ չի։ Ինչ վերաբերվում է «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմությամբ» վերանվանելուն, հասկացությունները իրենց տակ ունեն իմաստներ և այդ առաջարկի հեղինակը ես չեմ, բայց վատ չէի զգա, եթե ես լինեի։
Վարչապետը անդրադարձավ նաև «Հայոց պատմությունը» վերանվանելու հարցին, շեշտելով՝ «Հայոց պատմությունը» պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով, իսկ «Հայաստանի պատմությունը» պետականության պատմություն է՝ պետականություն չունենալու դրվագներով։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
