ՏԵՍԱՆՅՈՒԹ․Սшհմանադրության ընդունման վերաբերյալ որոշում կարող է կայացնել ՀՀ ժողովուրդը՝ իր ազատ կամարտահայտմամբ. վարչապետ

«Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ որոշում կարող է կայացնել Հայաստանի ժողովուրդը՝ իր ազատ կամարտահայտմամբ, ուրիշ տարբերակ չկա»:

Այս մասին այսօր Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի այն դիտարկմանը, թե Սահմանադրություն ընդունելու մասին վարչապետի հայտարարությանը մի շարք շրջանակների կողմից հետևեցին շահարկումները, թե այդ հայտարարությունը ուղղված է ոչ թե ներքին լսարանին, այլ միտված է սպասարկելու օտար ուժերի պահանջը:

Վարչապետը նշեց՝ երկրորդ թեզի կողմնակիցները հետևյալն են զարգացնում, թե սա արվում է խաղաղության պայմանագրի ստորագրման համար. «Այստեղ խնդիրը բացարձակապես խաղաղության պայմանագրի մասին չէ և չի կարող լինել: Սահմանադրությունը, ֆունդամենտալ փաստաթուղթ լինելով, առաջին հերթին ներքին կյանքի կազմակերպման համար է, բայց ցանկացած երկրի սահմանադրություն կարգավորում է նաև արտաքին հարաբերությունները: Բայց այդտեղ կապերը բոլորովին ուրիշ կերպ են աշխատում: Անընդհատ մենք խոսում ենք Ադրբեջանի և Թուրքիայի մասին, բայց ընդհանուր առմամբ պետք է արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունների մասին մտածենք նոր պայմաններում, որովհետև աշխարհում ոչ մի բան այլևս այն չէ, ինչ որ եղել է գործող Սահմանադրության ընդունման պայմաններում»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում