Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը գրում է.
Լավ, Ավարայրի տեղը չգիտեք, ոչինչ։ Այլ հարց ունեմ։ Կարո՞ղ եք ասել թեկուզ մեկ հաղթական ճակատամարտ, որը ղեկավարել է Անդրանիկ Զորավարը։ Շատ բան չեմ ուզում․ Անդրանիկ Օզանյանի գլխավորությամբ մեկ հաղթական ճակատամարտ։
Ասեմ, որ չեք կարող, քանի որ Անդրանիկը չի ղեկավարել որևէ հաղթական ճակատամարտ, բայց ձեզնից շատերի պատկերացումներում նա սպիտակ ձիու վրա նստած կոտորում է ամբողջ Կովկասյան ճակատի թուրքերին մոտ 20 տարի։
