Գյումրու ավստրիական հիվանդանոցը միավորվել է բժշկական կենտրոնին, տեղափոխվել է գինեկոլոգիական բաժանմունքը

Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը կառավարության որոշմամբ միավորվել է Գյումրու բժշկական կենտրոնին։

Այս մասին հայտնում են ԲԿ-ից՝ նշելով, որ մանկական հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական ծառայությունները տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, որը գործում է Կոշտոյան 3 հասցեում` Գյումրու Ծննդատան նախկին շենքում։

Կիսվել սոց․ ցանցերում