Նախորդ տարի ՀՀ-ում ծնվել է 17 հազար 213 աղջիկ՝ 19 հազար 52 տղայի դիմաց։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկանքից։ Նորածիններին ավելի հաճախ տրված անունների տասնյակում են հետևյալ անձնանունները՝ Նարե, Արփի, Մարիա, Լյուսի, Մանե, Մարի, Եվա, Լուսե, Անգելինա, Աննա։ Աղջիկ երեխաներին անվանակոչել են նաև Անահիտ, Մարիամ, Հասմիկ, Սոնա, Միլենա, Ադրիանա, Յանա, Սառա, Ամելի անուններով։ Առավել հաճախ տրված իգական անձնանունների 50-րդ տեղում է «Մոնիկա»-ն։
2023-ին ծնված տղա երեխաներին տրված անձնանունների «թոփ տասնյակ»-ի առաջին տեղում է «Դավիթ»-ը, այնուհետ՝ «Նարեկ»-ը, «Հայկ»-ը, «Մարկ»-ը, «Տիգրան»-ը, «Արեգ»ը, «Մոնթե»-ն, «Միքայել»-ը, «Ռոբերտ»-ը, «Լեո»-ն։ Ծնողներն իրենց արու զավակներին անվանակոչել են նաև Դանիել, Արթուր, Ալեքս, Արամ, Արեն, Ալեն, Ավետ, Աբել, Նոյ, Ադամ, Մաքս, Ալեքսանդր, ինչպես նաև Վահան, Համլետ անուններով։
Նշենք, որ 2023թ. հունվար-դեկտեմբերին սեռերի հարաբերակցության գործակիցը կենդանի ծնված նորածինների շրջանում կազմել է 110.7 տղա՝ 100 աղջկա հաշվով։
