Իրանը մտահոգ է հայ-шդрբեջшնական սшհմшնային լարվածության աճով. Քանանին կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչ է արել

Իրանը մտահոգ է երկու երկրների սահմանին լարվածության աճով:

Այս մասին, ըստ ԻՌՆԱ-ի, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:

Քանանին Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել սահմանային վերջին լարվածությունից հետո՝ վերահաստատելով, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը Կովկասի տարածաշրջանի տևական ու կայուն խաղաղության միակ ճանապարհն են:

Քանանին նաև կոչ է արել երկու երկրներին`արագացնել խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը:

Կիսվել սոց․ ցանցերում